ՈՒկրաինան համաձայնել է տեխնիկապես օժանդակել ձմռանը դեպի Եվրոպա գազի մատակարարմանը՝ հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Համակարգում ճնշումը պահպանելու և գազի տարանցումն ապահովելու համար Կիևը պատրաստ է բավարար չափով գազ լցնել իր պահեստարանները, ասել է Նովակը: Համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 2-ին Բրյուսելում՝ Ռուսաստանի, ՈՒկրաինայի ու Եվրահանձնաժողովի միջև բանակցությունների արդյունքում։